Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ԿԳՆ-ն զգուշացնում է

ԿԳՆ-ն զգուշացնում է
04.09.2015 | 12:25

Վերջին շրջանում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են դիմել մի շարք քաղաքացիներ` Հայաստանում գործող որոշ կազմակերպությունների, մասնավորապես, ՌԴ Սիներգի համալսարանի Երևանի և Գյումրիի մասնաճյուղի կողմից առաջարկվող հեռակա և հեռավար /դիստանցիոն/ մասնագիտական կրթության կազմակերպման օրինականության վերաբերյալ:
Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է. հեռակա և հեռավար ուսուցմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը, անկախ իրենց գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից, կրթական գործունեություն իրականացնելիս ենթակա են պարտադիր լիցենզավորման՝ համաձայն «Լիցենզավորման մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքների և այդ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական այլ ակտերի:
Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կշրջանցեն վերոնշյալ օրենսդրության պահանջները, կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ